Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը Facebook-ում գրել է, որ Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` բանակցություններ սկսելու առաջարկին, և այժմ կողմերը խորհրդակցում են տեղի և ժամանակի շուրջ։
Նիկիֆորովը հերքել է այն տեղեկությունը, թե Ուկրաինան հրաժարվել է բանակցել։
«Ուկրաինան պատրաստ է եղել և մնում է պատրաստ խոսել հրադադարի և խաղաղության մասին։ Սա մեր մշտական դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Անմիջապես այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի ու ժամանակի շուրջ։ Ինչքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի մեծ են բնականոն կյանքը վերսկսելու հնարավորությունները»,- ընդգծել է նա։