|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իսրայելի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի տնտեսական շահերի գոտու սահմանազատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ։ Մի քանի օրից էներգետիկայի նախարար Կարին Էլհարարը կհանդիպի ամերիկացի միջնորդ Ամոս Հոխշտեյնի հետ։
Հունվարի 26-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Լիբանանը պատրաստ է վերսկսել բանակցությունները հարավային ծովային սահմանի շուրջ։ Իսրայելի հետ անուղղակի բանակցությունները մեկնարկել են 2020 թվականին, սակայն սահմանային Նակուրայում ամերիկյան միջնորդությամբ և ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված մի քանի փուլեր ավարտվել են անարդյունք։
Վիճելի տարածքը հարուստ է բնական գազով, սակայն դրա արդյունահանումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել տարածքների սեփականության հարցը։