|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Հրապարակը» գրում է․ Մեր տեղեկություններով, փրայմըրիզից հետո Գյումրիի ՔՊ-ում իսկական քաոս է սկսվել: Իշխանական շրջանակները բաժանվել են բանակների և իրար են ուտում: Թեման Գյումրի կոչվող իշխանական տորթը կիսելու շուրջն է` ով պետք է կառավարի Գյումրին, ով պետք է հեռանա, ով պետք է պաշտոն զբաղեցնի: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ում հապճեպ ՔՊ-ական դարձրեցին, շատ լարված հարաբերություններ ունի դեռ մարզպետ չնշանակված Դավիթ Ալավերդյանի և Կարեն Սարուխանյանի հետ:
Մյուս բոլորի հարաբերություններն էլ հարթ չեն: Հիմնական թեման քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնների վերաբաշխումն է: Օրերս թիմի ներկայությամբ լուրջ բախում է եղել Սարիկ Մինասյանի և Ալավերդյանի միջև: Գյումրիի իշխանակսն շրջանակներն անհանգիստ են, կարծում են, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթելու շանսերն առանձնապես մեծ չէին նաև մինչ ԺՊ-ի նշանակումը, իսկ այս գզվռտոցի մեջ առհասարակ հաղթելու ոչ մի շանս չունեն: