|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սիրիայում իշխանության եկած խմբավորումների անդամները քննարկում են իշխանության փոխանցումը և անարխիայի կանխարգելումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ընդդիմության ներկայացուցիչը:
«Ընթանում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի, Սիրիայի կառավարության վարչապետ Մուհամմեդ ալ-Ջալալիի և Իդլիբում աշխատող փրկության կառավարության ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրի հանդիպումը: Հանդիպումը գումարվել է իշխանության փոխանցման քայլերը որոշելու և Սիրիայում անարխիան կանխելու համար», - ասել է գործակալության զրուցակիցը։
Առաջարկվող քայլերի թվում են.
- կազմալուծել բոլոր ռազմականացված խմբավորումները և միավորել դրանք ռազմական գործողությունների կառավարման ղեկավարության ներքո
- լուծարել բոլոր ընդդիմադիր միավորումները, ազգային կոալիցիան, բանակցային կոմիտեն
- գործել միասնական կառավարության հովանու ներքո
- հայտարարել անցումային իշխանության մարմնի ձևավորման մասին: