Զինված խմբավորումները խախտել են հրադադարը Սիրիայի երկու բնակավայրերում
Սիրիայի Լաթաքիա և Համա բնակավայրերում խախտվել է հրադադարը անօրինական զինված խմբավորումների կողմից: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը:Նրա խոսքով` շարունակվում է փախստականների վերադարձման գործընթացը: Փախստականներին ցուցաբերվել է մարդասիրական օգնություն, սննդի ու առաջին ահնրաժեշտության պարագաներ:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: