|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած գիշեր Բելգորոդի, Ռոստովի և Աստրախանի շրջանների վրա ոչնչացրել են ուկրաինական 13 անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք․ ութ ԱԹՍ Բելգորոդի մարզի տարածքում, երեքը՝ Ռոստովի և երկուսը՝ Աստրախանի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։