|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսական Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ՌԴ տարբեր շրջաններում խոցել են 221 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը խլել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 221 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 85-ը խփվել է Բրյանսկի մարզի, 42-ը՝ Սմոլենսկի, 28-ը՝ Լենինգրադի, 18-ը՝ Կալուգայի և 14-ը՝ Նովգորոդի մարզերի վրա։
Ինը սարք ոչնչացվել է Օրյոլի և Մոսկվայի մարզերի, յոթը՝ Բելգորոդի, երեքը՝ Ռոստովի և Տվերի մարզերի և մեկական՝ Պսկովի, Տուլայի և Կուրսկի մարզերի վրա։