Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ երեկոյան Երևանում տեղի ունեցած տոնական լույսերի բացման արարողությունը, որը կոչված էր քաղաքը լցնելու տոնական տրամադրությամբ, ցնցող տեսարաններով ավարտվեց։ Սպասված միջոցառման բազմամարդությունը վերածվեց հրմշտոցի, մարդկանց քաշքշուկի և անգամ ուշագնացության դեպքերի։
Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես տոնական լույսերի բացման պահին քաղաքացիները փորձում են տեղաշարժվել՝ ճնշելով և հրմշտելով միմյանց։ Երեխաները, տարեցները և կանայք հայտնվել են լուրջ վտանգի մեջ, երբ ամբոխը դուրս է եկել վերահսկողությունից։ Որոշ մասնակիցների ինքնազգացողությունը վատացել էր։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք նման մասշտաբային միջոցառումների անվտանգությունն ու կազմակերպչական աշխատանքները պատշաճ մակարդակի վրա են։ Միջոցառումների անվտանգությունն ապահովող մարմինների պատասխանատվությունն ու նախապատրաստությունը շատերի մոտ կասկածի տակ են։
Փաստ է միայն, որ անվտանգության առումով երկիրը նոր արհավիրքի շեմին հասցրած Փաշինյանի իշխանությունն անգամ ի վիճակի չէ սովորական տոնական խրախճանք կազմակերպել։ Վկա` երեկվա տոտալ «բարդակը» , երբ անգամ Երևանի սրտում չէին կարողացել թե' ապահովել քաղաքացիների անվտանգությունը, թե' կանոնակարգել մարդկանց մասնակցությունը տոնական միջոցառմանը։
Մանրամասն՝ տեսանյութում