Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Առցանց հարցուպատասխան ԼՂՀ վարչապետի հետ» ձեւաչափով հարցազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է Արցախը հռչակել իր անկախությունը, պատասխանեց. «1991թ Արցախի անկախության հռչակումը երկար մտածված քաղաքական որոշում է եղել, ի պատիվ այն ժամանակվա քաղաքական լիդերների կայացվել է ճիշտ որոշում, ընտրվել է ճիշտ ճանապարհ: Կյանքը ցույց է տալիս, որ դա ավելի ճիշտ որոշում էր, քան միացման ճանապարհով եթե առաջ գնայինք: Դա քաղաքական խնդիրներ կբերեր առաջին հերթին Հայաստանին»:
Այն հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԼՂՀ-ն Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ , և արդյոք՞ դրանք սահմանափակված չեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, ԼՂՀ վարչապետը նշեց, որ ԼՂՀ կառավարության կողմից քայլեր ձեռնարկվել են Արցախի անկախության հռչակումից սկսած:
«Թե ինչպիսի հաջողություններ են արձանագրել, դա բոլորի համար է տեսանելի: Աշխատանքը իրականացվում է ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, այլ նաև փորձում են օգտագործել Արցախի և Հայաստանի դիվանագիտական խողովակները, Սփյուռքի պոտենցիալը:Արդյունքում կան փոքր ձեռքբերումներ ամերիկյան նահանգների, Ավստրալիայի նահանգների, տարբեր քաղաքների հետ կապերի ստեղծման ամպապնդման ուղղությամբ:Սա է ճիշտ ճանապարհը, համոզված եմ, որ տարիների ընթացքում լուրջ հաջողությունների կհասնենք»,- ասաց վարչապետը»:
Արցախի անկախության ամրապնդման վերաբերյալ հարցին Արա Հարությունյանը ձեռնպահ մնաց պաշտոնական դիրքորոշում հայտնել, նշելով, որ դա պետք է որոշի Արցախի ժողովուրդը , հայությունը միասին, և ժամանակն է իր պահանջը դնելու: Արա Հարությունյանը նշեց. «Ունեմ իմ անձնական կարծիքը, որը պաշտոնական կարծիք չէ, Արցախի ստատուսը չպետք է փոփոխության ենթարկվի»,- ասաց նա:
Արդյո՞ք Արցախն ու ՀՀ-ն անջատ լինելով խնդիր չեն ստեղծում հայ ինքնության համար, արդյոք՞ հայաստանցի, ղարաբաղցի հոգեբանական և լեզվական տարանջատումը վտանգավոր չէ: Այս հարցին պատասխանելով ԼՂՀ վարչապետը նշեց, որ որևէ վտանգ չի տեսնում, իսկ այդ տարանջատումները հայերի խոսակցության մեջ է ընդամենը օգտագործվում:
«Չեմ ուզում առանձնացնել Ղարաբաղը Հայաստանից: Մենք միշտ ասում ենք ՝մենք Հայաստան ենք, բայց Արցախի հանրապետություն ենք, ԼՂՀ ենք: Իրավուքն չունենք տարբերակելու արցախցուն հայից կամ Արցախը Հայաստանի ինչ որ մասից: Իհարկե ցանկալի չեն նման խոսակցությունները, իսկ ովքեր նման արտահայտություններ են թույլ տալիս ու մանավանդ քաղաքականացնում են նրանք ընդամենը հակառակորդի ջրաղացին ջուր լցնողներ են, ուրիշ ոչինչ»,- ասաց Արա Հարությունյանը: