|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում առնվազն 107 մարդ է զոհվել։ Պատճառը կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցն է եղել։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հղում անելով իրավապահներին։
Ականատեսներից մեկը պատմել է, որ հրմշտոցը սկսվել է քարոզիչ Բհոլ Բաբայի խոսքից հետո։ Նա ներկայացմամբ, դժվար է եղել դուրս գալ հավաքի վայրից, որտեղ շատ մարդիկ են եղել։ Նաև տարածքում մեքենաներ են կայանված եղել, որոնք էլ փակել են ճանապարհը։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, շրջանի գլխավոր բժիշկն ասել է, որ տուժածներից մի քանիսն արդեն տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
Ոստիկանության տվյալներով, հրմշտոցը կարող էր առաջանալ գերբեռնվածության պատճառով։