կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 14:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտահերթ նիստը քննարկելու է ՍԴ հարցի հանգուցալուծումը․ Լիլիթ Մակունց

Անհրաժեշտ է հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու Սահմանադրական դատարանի շուրջ հանգուցալուծումը և դրա հետ կապված ԱԺ պատգամավոր Վահանգն Հովակիմյանը ունի իր առաջարկը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում։

Բովանդակային մանրամասներ նա չհայտնեց՝ ասելով, որ դա պարզ կլինի քննարկումների ընթացքում։ Միայն ակնակեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքական հայտարարություններ է անում, ինչը, ինչպես գիտենք, անթույլատրելի է դատական իշխանության ներկայացուցչի համար և կարգապահական վարույթներ է նախատեսում։

«ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Հրայր Թովմասյանը հնչեցնում է քաղաքական տեքստեր․ լինելով ՍԴ նախագահ՝ խոսում է խրամատներից, որի հակառակ կողմում թշնամիներն են, այսինքն՝ մենք։ Նաև ասվեց, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է ՍԴ․ սա ևս մեկ արձանագրում է։ Բացի այդ, Հրայր Թովմասյանը ներկայանում է  որպես դատական իշխանության ղեկավար, ինչը այդպես չէ․ նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունը ուզուրպացնելու համար»,-ասաց Լիլիթ Մակունցը։

ԱԺ արտահերթ նիստի օրը պարզ կլինի ԱԺ խորհրդի նիստի հաստատելուց հետո։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հեղինակել է օրինագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարելու ԱԺ կանոնակարգ օրենքում։ Դրանով ԱԺ իշխող մեծամասնությունը մտադիր է ԱԺ բերված օրենքները ստորագրելու կամ Սահմանադրության հետ դրանց համապատասխանությունը որոշելու սահմանադրական լիազորությունից դուրս մղել Սահմանադրական դատարանին և ՀՀ նախագահին՝ ոտնահարելով Սահմանադրությունը և ԱԺ նախագահին իրավունք տալ միանձնյա որոշելու այդ օրենքի ճիշտն ու սխալը։ Այս օրինագծի բուն նպատակը, շատերի կարծիքով, Սահմանադրական դատարանի գործող կազմից օր առաջ ազատվելն է, քանի որ այդ օրենքի ընդունմամբ՝ իշխանությունները իրավունք կստանան Սահմանադրության մեջ ցանկացած փոփոխություն կատարել, նաև՝ ընդդեմ գործող ՍԴ-ի: