|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում) Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․
* «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,
* «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ 29 մանդատ,
* «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը( 3/5) , ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Պակասում է 6 ձայն: