Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանաստեղծ Թոմաս Թրանսթրյոմերը ծնվել է 1931թ.: Հոգեբանի մասնագիտություն ունի, դաշնակահար է եւ աշխարհում ամենահայտնի շվեդ բանաստեղծներից մեկը: Հրապարակել է տասնմեկ բանաստեղծական ժողովածու: Նրա գործերը թարգմանվել եւ լույս են տեսել տարբեր լեզուներով: Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների:
2011 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրն է: Որովհետեւ, ասում են այդ մրցա նակը շնորհող ակադեմիկոսնե րը, «Նրա սեղմ, կիսաթափանցիկ պատկերները հնարավոր են դարձնում իրականությանն ուղղված նորոգ հայացքը»:
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
Ես կարծում եմ, նույնիսկ ամենամիայնակ գրողը մտքի մեջ ինչ-որ լսարան ունի: Անտեսանելի է այդ լսարանը, եւ գրողն ինքն էլ կարող է չիմանալ դրա գոյության մասին, բայց այն կա - ես հաճախ մտածում եմ, որ այն բաղկացած է մտերիմներից, այնպիսի մարդկանցից, որոնք քեզ լավ են հասկանում: Ես հաճախ եմ երազներ տեսնում, սակայն, ցավոք, անմիջապես էլ մոռանում եմ: Բայց լինում են այնպիսի պայծառ երազներ, որոնք ես կարող եմ շարունակել: Դրանք բանաստեղծու թյուններ են դառնում:
Թոմաս ԹՐԱՆՍԹՐՅՈՄԵՐ
ԿԱՄԱՐՆԵՐ ԽՈՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՔՈՒՄ
Արծվաքերծեր
Սողուններ են
տեռարիումի ապակու տակ -
անշարժ եւ անսովոր։
Լռության մեջ կինը
լվացքն է փռում։
Եւ մահը հանդարտ է։
Ու խորքերի խորքում
լողում է իմ հոգին -
լռին, ինչ պես ասուպ։
«Մեծ խոր հուրդ» շարքից
Հոքու
***
Կախովի այգիներ
տիբեթյան վանքում -
մարտի տեսարան
***
Պատը հուսահատության…
թռչում-գա լիս ու գնում են
անդեմ աղավնիներ
***
Եղջերու՝ արեւի տակ…
ճանճերն՝ առկայծող ասեղներ,
կցակարում են ստվերը գետնին
***
Նոյեմբե րյան արեւ…
իմ հսկայական ստվերը լողում -
տարածվում է
***
Մահը հակվել է ինձ վրա
ես շախմատային էտյուդ եմ
նա գիտի լուծումը
***
Թափված տերեւները
անգին - Մեռյալ ծովի
հին թղթերի նման
***
Նա գրում է, գրում…
սոսնձով է պատվում
գետանցը Ստիքսի միջով
***
Անտառի թավուտը
տունն է անհույս աստծո
պատերը շողշողում են
***
Արեւը բոցկլտում է…
սեւ առագաստներով կայմը՝
անցյալ ժամանակներից
***
Տանիքը ճաք է տալիս
եւ մեռյալը տեսնում է ինձ -
օ՛ այդ դեմքը
***
Լռությունը մոխրի գույնով…
կողքից քայլող կա պույտ հսկան՝
ծովից եկող սառը քամին
Քայլերի բազմությունը
Սրբապատկերներ՝ գետնին, դեմքերով դեպի վեր։
Անիվ ու սապոգով կոխոտված է հողը։
Անհաշվելի ծանրաքարշ քայլերով։
Մեծ բազմությամբ անհավատ քայլերի։
Իսկ ես իմ անուրջի մեջ՝ ձյունաճերմակ շորերով
մտա ստորգետնյա ավազանը հրե՝
անզուսպ ժամերգության։
Ի՛նչ զորեղ էր այդ գայթակղությունը։
Եւ հույս ունենալն ի՛նչ անի մաստ էր։
Իսկ վերում՝ կասկածոտների կոխկրտումը
եւ բազմությունն էր անհամար քայլերի։
Ռոմանական կամարներ
Ռոմանական հսկա եկեղեցու խորքում
կիսամութի մեջ
խռնվել էին զբոսաշրջիկները:
Կամարից հետո էլի մի կամար,
հետո մյուսը, ապա հաջորդը։
Մի քանի դողդոջուն մոմ։
Անդեմ հրեշտակը գրկեց ինձ
եւ իր շշուկով լցրեց մարմինս.
«Մի՛ ամաչիր, որ մարդ ես։
Հպարտացիր դրանով։
Քո խորքում,
մեկը մյուսին հաջորդելով,
կամարներ են բացվում՝
գնալով դեպի անսահմանություն։
Դու երբեք չես ավարտվի -
եւ այլ կերպ լինել չի կարող»։
Արցունքներից կուրացած,
ես հայտնվեցի հրապարակում՝
արեւի տակ խանձվող,
Ջոունզ ամուսիննե րի, պարոն Թանակայի
եւ տիկին Սաբատինիի հետ,
եւ նրանցից յուրաքանչյուրի խորքում
բացվում էր կամարը կամարի հետեւից՝
հեռանալով դեպի անսահմանություն։