|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել\ակտիվացնելու է դիպուկահար խմբերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Բավականին զգայուն ժամանակ է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմների համար։
Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել\ակտիվացնելու է դիպուկահար խմբերին։
Քարոզչական փոքր խնդիրներ լուծելու և դրան մասշտաբ հաղորդելու շրջանակներում այս քայլը տարբեր ժամանակներում կիրառվել է։
ՀԳ. Հիշեցի մարտական հենակետերում հաճախ հանդիպող կարգախոսը՝ զգոնությունը լավագույն զենքն է»։