կարևոր
1351 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-03 22:17
Աշխարհ

Իսրայելը հաստատել է պատանդների ինքնությունը, որոնց մարմինները վերադարձրել է ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը հաստատել է պատանդների ինքնությունը, որոնց մարմինները վերադարձրել է ՀԱՄԱՍ-ը

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Իզ ադ-Դին ալ-Քասամի բրիգադները», կիրակի երեկոյան Կարմիր խաչին է հանձնել իսրայելցի երեք պատանդների մարմինները՝ նշելով, որ դրանք հայտնաբերվել են Գազայի հատվածի հարավային թունելներից մեկի ճանապարհին։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ին։

Մարմինները հանձնվել են Գազայում գտնվող իսրայելական ուժերին, ապա տեղափոխվել Թել Ավիվի ազգային դատաբժշկական կենտրոն՝ նույնականացման համար։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հաստատել է, որ մարմինները պատկանում են գնդապետ Համամիին, կապիտան Նեյտրային և սերժանտ Դանիելին։

«Իսրայելի կառավարությունը կիսում է Համամիի, Նեյտրայի և Դանիելի ընտանիքների, ինչպես նաև զոհված պատանդների ընկերների ու բերակամների խորը վիշտը», - ասված է հայտարարության մեջ։

Իսրայելի կառավարությունը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը պարտավոր է կատարել իր պարտավորությունները և վերադարձնել բոլոր պատանդներին։