|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Կիրակի օրը Հովհաննավանքում կեղծ պատարագին մասնակցել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար, հանգուցյալ Սամվել Գալստյանի որդին՝ Արտաշատի համայնքապետարանի բաժնի պետ Նարեկ Գալստյանը:
Սամվել Գալստյանը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին գումարման պատգամավոր, Արարատի փոխմարզպետ: Երկար տարիներ զբաղեցրել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը:
Նախկին փոխնախարարը ներկա իշխանությունների կողմից ճանաչվել է մեղադրյալ Սերժ Սարգսյանի հայտնի դիզվառելիքի գործով: Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մահվան հիմքով:
Yerkir.am-ի աղբյուրներն Արտաշատի քաղաքապետարանից հայտնեցին, որ կեղծ պատարագին մասնակցող, այժմ ՔՊ-ական Նարեկ Գալտյանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բարձր պաշտոն է զբաղեցրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: