| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննությանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը, ով անգամ իր սեփական հայտարարագիրը սխալներով է լրացրել։ Նախկինում հանրային պաշտպան Գրեյանը 2024 թվականի հունիսի 10-ից նշանակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական:
Նրա՝ 2024 թվականի պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի օգնականը տարեսկզբին ունեցել է համատեղ սեփականությամբ 2 անշարժ գույք՝ բնակարան, որից 1-ը Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, մյուսը Գյումրիում. բնակարանները, համապատասխանաբար, ձեռք են բերված 2021 և 2022 թվականներին։
Նախկինում Գրեյանը հայտարարագիր է ներկայացրել՝ լինելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ընտանիքի անդամ, և հենց այդ շրջանում է 25 մլն 563 հազար դրամով գնել Երևանում գտնվող բնակարանը, որից մեկ տարի անց Գյումրիում գնել է բնակարան՝ ընդամենը 2 մլն դրամով։ Այս գործարքը կարելի է որակել «կասկածելի», քանի որ բնակարան ձեռք բերելու համար 2 մլն դրամ վճարելը շատերի երազանքն է։
Իսկ, ահա, 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գրեյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ձեռք է բերել հողամաս՝ 1,2 մլն դրամ արժողությամբ։ 2024 թվականին նա վաճառել է Ախուրյան համայնքում գտնվող անհատական բնակելի տունը, որի մասին խոսք անգամ չի եղել ո՛չ տարեսկզբին, ո՛չ տարիներ առաջ ներկայացված հայտարարագրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։