Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ» նախկին խմբագիր Կարեն Խանլարին գրում է․
««Ի՞նչ է կամենում նա «Հայաստան» ասելով։ Ի՞նչ է նշանակում այդ բառը նրա շրթունքներում:
«Որպիսի՞ Հայաստան էք ուզում կառուցանել դուք, որ չէք ուզում ճանաչել այդ հոգեղէն Հայաստանը: Ի՞նչ էք որոնում դուք Հայաստանում, եթէ արհամարհում էք այն, ինչ հոգին եւ սիրտն է Նրա։
«Դուք որ ինքնակոչ հիւրեր էք այսօրուայ արիւնալի հանդէսում, միթէ չէ՞ք զգում ձեր դրութեան տարօրինակութիւնը, անյարմարութիւնը: Դուք, որ ժառանգ էք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չէք գնահատել նրա հոգեղէն աւանդը:
«Անվերջ չարչարանքի եւ գերագոյն մի բաղձանքի, անվերջ զրկանքների եւ վսեմ մի հաւատի պայծառ պատկեր չէ՞ միթէ մեր հոգեւոր հայրենիքի ասպետ-զաւակների կեանքը։
«Եթէ յիրաւի այսօր պարզուած է հայութեան սիրտը դէպի ապագան, եթէ յիրաւի հաւատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դէպի Վան կամ Էրզրում պիտի ուղղէ, այլ ներսը, իր հոգու խորքը, տեսնելու համար թէ կա՞յ արդեօք իր մէջ այն ամէնը, որ կենդանութիւն է ներչնչում մեր նիւթական հայրենիքին, այդ Վան եւ Մուշ եւ Էրզրումին»:
«․․․ Ես հաւատում եմ կը լինի ե՛ւ հոգեւոր Հայաստանը, կենդանի կը լինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կը լինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արիւնը»:
(Տէրեան Վահան, «Հոգեւոր Հայաստան», «Մշակ» օրաթերթ, Թիֆլիս, թիւ 293, 294, 295, 296, 1914 դետկեմբերի 26, 27, 28, 30)»։