|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լրագրող Լիա Սարգսյանի գրառումը․
«Շմավոն Աթոյանի սպանության վերաբերյալ «Իշխանություն» լրատվականին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ:
Դավիթաշենում տեղի ունեցած սպանության գիշերը մի խումբ անձինք, նրանց թվում նաև Շմավոն Աթոյանը, «հաշիվ մաքրելու» նպատակով մոտեցել են 30-ամյա մի տղամարդու և խմբակային ծեծի ենթարկել: Ծեծվողը, ըստ ամենայնի, ինքնապաշտպանության համար, իր մոտ եղած հրազենից մի քանի կրակ է արձակել, որից մեկը դիպել է Շմավոն Աթոյանին:
30-ամյա տղամարդը կալանավորված է: Սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանված Աթոյանը բլոգեր էր, հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ»։