Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Վանաձորցին հայտարարում է, որ գողացել եք՝ իր ընտրությամբ համայնքի ղեկավար ունենալու իրավունքը»․ ԱԺ ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Պատգամավորն այդուհետ հարցն ուղղելով ԿԳՄՍ նախարարին՝ հետաքրքրվեց․
«Տիկին Անդրեասյան, Հանրային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության և գիտության Մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 26-27 ուս.տարվանից, իսկ լիցենզիայի առկայության դեպքում՝ 27թ-ի դեկտեմբերից, դադարեցնել այն բուհերի գործունեությունը, որոնք չունեն 4000 և ավելի ուսանողներ, ասել է թե բոլոր մարզային բուհերը կփակվեն: Ի՞նչ է լինելու մարզային բուհերի ճակատագիրը, ի՞նչ է անելու մարզի երիտասարդը, եթե այդ բուհերը չգործեն, հատկապես աղջիկները, ովքեր ավելի քիչ հավանականությամբ հնարավորություն կունենան մեկնելու մայրաքաղաք՝ բարձրագույն կրթություն ստանալու համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։