Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորը Ղարաքիլիսան է, որը ճակատամարտում կանգնեցրեց թուրքին․ մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ ասենք՝ կանգնեցնելու ենք ներքին թուրքին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Վանաձորում դիմադրության հանրահավաքի ժամանակ, ուր Երևանից գնացել էին ավտոերթով։
«Թույլ չենք տալու, որ ներքին թուրքը հանձնի Հայաստանը։ Մենք այսօր եկել ենք ասելու՝ Արցախին՝ «Այո՛», Հայաստանին՝ «Այո՛», թուրք Նիկոլին՝ «Ո՛չ»։ Եկել ենք այսօր ասելու՝ Նիկո՛լ, վանաձորցին քեզ մանդատ չի տվել Արցախը հանձնելու։ Նիկո՛լ, ծոծրակդ կտեսնես, բայց Արցախը Ադրբեջանի կազմում չես տեսնի, ծոծրակդ կտեսնես, բայց Հայաստանը թրքացած չես տեսնի»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։
Նշենք, որ այսօր Երևանում ևս ժամը 20։00 հանրահավաք է, որին նախորդելու է մշակութային ծրագիր ժամը 18։00-ից։
Մանրամասն՝ տեսանյութում․