Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններից հետո երեկ կայացել է ավագանու անդրանիկ նիստը։ Արդյունքում՝ երկու թեկնածու հայտարարում է, որ ընտրվել է համայնքի ղեկավար։
«Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրության արդյունքում ձևավորված ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում էր Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության հարցը:
Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտել մեր համայնքի բոլոր բնակիչներին և իմ գործընկերներին՝ վստահության համար:
Լիահույս եմ, որ բոլոր երեք խմբակցություններին տրված մանդատները կծառայեն հանուն Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացմանը:
Ավագանու յուրաքանչյուր անդամ, ով ստացել է բնակչի քվեն՝ ներառված պետք է լինի համայնքի կառավարման գործընթացին:
Միասին շարունակենք»։
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում, առանց քվեարկության արդյունքները ներկայացնելու, գրել էր.
«Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը»։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված արդյունքների համաձայն, «Ապրելու երկիրը» ստացել է 4 637 քվե, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 2 227 քվե, ՔՊ-ն՝ 2 609 քվե։
ժ