կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-24 10:34
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ իրենք հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ իրենք հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին

Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան ռուսներին ուղղված իր ուղերձում հայտարարեց, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։

«Գերճշգրիտ զենքերն անգործունակ են դարձնում ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները, Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան»,- հայտնել է գերատեսչությունը։

Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում. վստահեցրել են ՊՆ-ում։