Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Քաղաքական հետապնդումը կատեգորիա է, որ ո՛չ հասկանում եմ, ո՛չ էլ կարող եմ գնահատական տալ․ առաջարկում եմ մեր բառամթերքից հանել այդ բառը»,-դատական նիստի ժամանակ ներկաներին հորդորեց «Հունիսի 12-ի» գործով դատավոր Արամայիս Ասատրյանը։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում, դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, շարունակվեց «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը՝ 16 մեղադրյալի նկատմամբ։ Դատարանն այսօր մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ «Սրբազան շարժման» ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին սույն գործով ճանաչել որպես տուժող ու դատակոչել որպես հավաքի կազմակերպիչ՝ հասկանալու արդյո՞ք մեղադրյալների կատարած «խուլիգանության» կամ «զանգվածային անկարգության» արդյունքում խաթարվել են շարժման ծրագրերը, իսկ շարժման հեղինակությունը վնաս է կրել։ Հանրային մեղադրողը ներկայացրեց որոշ մեղադրյալների մասով մեղադրականները։ Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն արձագանքեց՝ այն եզակի դատավարություններից է, որ պաշտպանները խոսելու են ոչ թե փաստական հանգամանքների մասին, այլ այն մասին, որ ներկայացված հանգամանքները հանցակազմ հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ։
Ըստ պաշտպանական կողմի՝ այդ գործողությունները հանցակազմ չեն պարունակում։
Հերմինե Զեյնալյան