| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքականության հետ աղերս չունեցող որևէ երևույթի մասին խոսելիս, հատկապես` ՀՀԿ-ական գործիչները սիրում են կրկնել, որ դա քաղաքական կատեգորիա չէ: Ենթադրենք, խոսվում է ՀՀԿ-ԲՀԿ-ի՝ իրարից վիրավորվելու կամ նեղանալու մասին, ՀՀԿ-ից անպայման կգտնվի մեկը (և դա գրեթե միշտ կլինի Էդուարդ Շարմազանովը), որը կպնդի, թե նեղանալը քաղաքական կատեգորիա չէ: Եվ այս պնդման դեմ առարկել, բնականաբար, շատ դժվար է: Համարյա նույնքան դժվար, եթե ասված լիներ, որ քեֆ-ուրախությունը նույնպես քաղաքական կատեգորիա չէ: Բայց եթե հանուն քեֆ-ուրախության (այն էլ ի՜նչ ուրախության՝ Արարատի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի դեմ տարած փառահեղ հաղթանակի) ՀՀԿ գործադիր մարմինը չեղյալ է համարում իր ավանդական` հինգշաբթի օրվա նիստերը, չեղյալ է համարում այն պարագայում, երբ հանրապետության նախագահն իր թիմին այնքա՜ն ասելիք ունի՝ բրյուսելյան այցից ու հարևան երկրի նախագահի հետ հանդիպումից հետո, և չեղյալ համարելով՝ գնում Արարատի ռեստորաններից մեկում մեկ այլ «մարմնական» քեֆ է անում, մեզ էլ ի՞նչ է մնում անել, եթե ոչ ընդունել, որ քեֆն ու ուրախությունը, այնուամենայնիվ, քաղաքական կատեգորիաներ են: Հատկապես՝ ՀՀԿ-ական «քաղաքագիտության» մեջ:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ