Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում ընդունելությունից հետո պաշտոնյաները հերթով դուրս եկան նախագահականից: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողները փորձեցին ճշտել` ինչի մասին է եղել Սերժ Սարգսյանի ելույթը:
«Գլոբալ հարցեր, սոցիալ-տնտեսական հարցեր, մեր անելիքները, սահմանադրական բարեփոխումներ, ներքին եւ արտաքին քաղաքականություն, մամուլի ազատություն: Խոսք է գնացել կուսակցությունների դերի բարձրացման մասին, կոալիցիոն հուշագրի մասին խոսք չի գնացել: Պետության առաջնորդի հայեցակարգային ելույթ էր, չի եղել մի ոլորտ, որին չի անդրադարձել: Մեսիջները բազմաթիվ էին` տնտեսական զարգացման առումով, պաշտոնյաների առավել բարեխիղճ աշխատանքի առումով: Նախագահի խոսքը հետեւյալն էր` իշխանության մաս պետք է լինեն մարդիկ, ովքեր իսկապես եկել են աշխատելու»,- ասաց Շարմազանովը:
Լրագրողի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն նույնպես ուզում է կոալիցիա մտնել, Շարմազանովը ասաց. «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ, բայց ԲՀԿ ղեկավարը հայտարարել է, որ իրենք մնում են ընդդիմության մեջ»: «Բայց չէ որ ԲՀԿ-ն այդքան սատարում էր ձեզ, իսկ դուք», հակադարձեց լրագրողը: «Յուրաքանչյուր ուժ պետք է սատարի սեփական սկզբունքներին: Չեմ կարծում, որ օրինակ Դաշնակցությունը մեզ է սատարել: Իրենք իրենց սկզբունքներին են սատարել, մենք մեր սկզբունքներին ենք սատարել»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Լրագրողի հարցին` Դաշնակցության ներսում էլ որոշ անհամաձայնություններ կա՞ն պաշտոնների շուրջ, կոնկրետ անուններ հայտնի՞ են, Շարմազանովն ասաց. «Տեղյակ չեմ, որ կա անհամաձայնություն, դա գուցե մամուլի հորինածն է: Իսկ կոնկրետ անձերի պահով կարծում եմ կոռեկտ չէ, որ ես խոսեմ»,- ասաց Շարմազանովը: