Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը գրում է․
«Այս քանի օրվա ընթացքում շատ կադրեր են տարածվում, որտեղ ,,ռոբոկոպները" դաժանաբար վերաբերմունք են ցուցադրում արդեն իսկ գետնին տապալված և ձերբակալված ցուցարարների նկատմամբ, ինչը չի կարող ընդունելի լինի նորմալ մարդու համար: Խաղաղ ցուցարարների շարքերում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ազնիվ հավատում են, որ պաշտպանում են մեր երկրի Եվրոպական ապագան, բայց նաև անհնար է չտեսնել պատրաստված խմբավորումներին, որոնք կազմակերպված "պաշտպանվում" են իրավապահներից։
Վերհիշենք 2007թ. նոյեմբերի 7-ի և 2011թ. մայիսի 26-ի ավելի դաժան վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ (ինչը կարող եք դիտել հետևյալ հղումով), որտեղ նույնիսկ գրանցվել էին մահվան դեպքեր
Հետևաբար մի կողմում ընտրություններում հաղթած իշխանությունն է (տոկոսների մասին չի խոսքս), որը նախընտրական փուլում արդյունավետ քարոզարշավ է անցկացրել համոզելով ժողովրդին, որ իրենց պարտության դեպքում Վրաստանը շատ արագ կնմանվի ՈՒկրաինային և մյուս կողմից ընդդիմադիր ուժերը, որոնք առանձին-առանձին իրենցից որևէ լուրջ ուժ չներկայացնելով ստիպված են միասնական ուժերով պայքարեն իշխանափոխության համար, բայց այստեղ արդարացիորեն պետք է նշել, որ այս պահին մոտները չի հաջողվում մարդաշատ ցույցեր կազմակերպել, ինչի հիմնական պատճառներից մեկը համարում եմ ընդդիմության շարքերում այն մարդկանց ներգրավվածությունը, որոնց վերջին 20 տարվա ընթացքում ապրած կյանքը և երկրին հասցրած վնասների արդյունքները դեռ երկար են անդրադառնալու մեր երկրի վրա
Երբ տեսնում եմ, թե ինչքան ուշադիր են լուսաբանում և տարածում աշխարհի առաջատար ալիքները այն դաժան վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ, նաև միջազգային հանրության դատապարտող հայտարարությունները, մոտս առաջանում է զայրույթ այն երկակի ստանդարտների նկատմամբ, որոնք արդեն բացահայտ են։
Ալիևի կլանը, որը զավթած ունի Ադրբեջանում իշխանությունը, այսօր ավելի ընդունելի է արևմուտքի համար, քան թե ընտրություններում հաղթանակ տարած Վրաստանի իշխանությունները։
Քնած հայ զինվորին կացինով գլխատած անասունին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհած և Արցախում ցեղասպանություն իրականացրած Ալիյեվին շնորհվում է Բաքվում անցկացնել COP29, իսկ Վրաստանից պահանջվում է նոր ընտրություններ անցկացնել։
Ամիսներ առաջ Հայաստանում խաղաղ ցույցերի ժամանակ բերետավորները այնպիսի դաժանությամբ էին պատերազմում խաղաղ ցուցարարների նկատմամբ, որը համեմատելի չէ այս երկու օրվա ընթացքում Վրաստանում ռոբոկոտների կողմից օգտագործած ուժի հետ, բայց միջազգային հանրությունը այն ժամանակ լռում էր։
Միայն կույր կամ անձնական նեղ շահերը ազգային շահերից գերազանցող անձնավորությունը կարող է չտեսնելու տա այն փաստը, որ բոլոր երկրներում, որտեղ իշխանափոխությունը տեղի է ունեցել այդպես կոչված ,,գունավոր հեղափոխությունների" շնորհիվ, վերջում իշխանության ղեկին մնացած ապազգային, օտարին ծախված ուժերը ամեն տեղ բերել են պատերազմ և պարտություն»։