|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցին ՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:
«Հայաստանի համար Ավստրիան կարևորագույն գործընկեր է, որի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` 25 տարիների ընթացքում, հայ-ավստրիական երկկողմ հարաբերություններին մշտապես ուղեկցել են փոխադարձ հարգանքը և վստահությունը։ Շնորհակալ ենք, որ այս տարիներին Ավստրիան մշտապես աջակցել է Հայաստանին՝ իր նշանակալի ներդրումը բերելով մեր երկրի կայուն զարգացմանը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։
Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքի մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ավստրիայի ժողովրդական կուսակցության միջև կապերի խրախուսումն ու հետևողական ընդլայնումը։