կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-31 17:31
Աշխարհ

Զելենսկին Ստամբուլում Էրդողանի հետ կքննարկի Սև ծովի անվտանգությունը

Զելենսկին Ստամբուլում Էրդողանի հետ կքննարկի Սև ծովի անվտանգությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական պատվիրակության հետ ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար։ Օրակարգում են Ուկրաինայի անվտանգության ամրապնդումը, երկկողմ համագործակցության զարգացումը և Սև ծովում նավագնացության հարցերը։

«Առջևում կարևոր բանակցություններ կան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մենք աշխատում ենք մեր մարդկանց պաշտպանության ամրապնդման, Թուրքիայի հետ միջպետական գործընկերության խորացման և իրական դիվանագիտական հեռանկարների ուղղությամբ։ Կան Սև ծովում նավագնացությանը վերաբերող կարևոր հարցեր», — գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ։

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային», — հավելել է Զելենսկին։