|
Փոխարժեքներ
30 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 15:30-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 18 գլուխ ոչխարների, այդ թվում՝ մայրացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ոչխարները սատկել են։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։