կարևոր
856 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 23:41
Հասարակություն

Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում․ Մեսրոպ Առաքելյան

Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

«Նոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը։

Պետական գործառույթի պատվիրակման, տվյալների անվտանգության մասին երկար կարելի է խոսել, բայց այս գործընթացում կա մի կարևոր կետ։ Նոր անձնագրեր Երևան քաղաքում հնարավոր է ստանալ միայն ու միայն Երևան Մոլում և Մեգամոլում։ Միայն ու միայն։ Եվ ո՛չ անձնագրային բաժանմունքներում, որոնք շարունակելու են սպասարկել քաղաքացիներին այլ գործառույթներով։

Փաստորեն, 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի առաջին անգամ ստանա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ։

Սենց լավ չի, մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք»։