կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 19:08
Աշխարհ

Զելենսկին վաղը կայցելի Թուրքիա

Զելենսկին վաղը կայցելի Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 31-ին կայցելի Թուրքիա։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավարը։

Նրա խոսքով, այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները։

Բացի այդ, տեղի կունենա մտքերի փոխանակում ռուս-ուկրաինական պատերազմի, Սև ծովում անվտանգային իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։