կարևոր
604 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-30 18:05
Աշխարհ

Հռոմի պապը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հռոմի պապը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հռոմի պապ Լևոն XIV-ը, լինելով ԱՄՆ քաղաքացի, մասնակցել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին՝ իր քվեաթերթիկն ուղարկելով փոստով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Հռոմի պապ Լևոն XIV-ն օգտվել է ընտրելու իր իրավունքից՝ որպես Միացյալ Նահանգների քաղաքացի, երբ ունեցել է համապատասխան հնարավորություն։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաստատում է, որ քաղաքացիական մասնակցության այս հաստատված ավանդույթի համաձայն՝ քահանայապետն իր քվեաթերթիկն ուղարկել է փոստով՝ Չիկագո», – ասվում է հրապարակման մեջ։

Մամուլի ծառայությունը նշել է, որ մինչև հոգևորական դառնալը նա Պերուում բնակվելու տարիներին նույնպես քվեարկել է հեռակա կարգով։

«Հռոմի պապը քաղաքացիների՝ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելը համարում է իրավունք և պարտականություն», – հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

Լևոն XIV-ը, բացի ԱՄՆ քաղաքացիությունից, ունի նաև Պերուի քաղաքացիություն։

ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվի Սենատի անդամների մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը։ Ներկայում Կոնգրեսի երկու պալատներն էլ գտնվում են Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո։