կարևոր
775 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-31 12:38
Աշխարհ

Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներ

Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներ

Առնվազն մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին:

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Կալիֆոռնիա նահանգի ամերիկյան Ֆեյրֆիլդ քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության մասին:

«Մեկ մարդ զոհվել է, վեցը ստացել են վիրավորումներ Solano Town Center առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նշվում է, որ հրաձգության մեջ կասկածվողի ինքնությունը դեռևս պարզված չէ: