կարևոր
655 դիտում, 49 րոպե առաջ - 2026-10-30 21:34
Հասարակություն

Հովհաննես Սահակյանն արդարացվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է

Հովհաննես Սահակյանն արդարացվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է

Փաստաբան Կարինե Մարգարյանը հայտնել է, որ ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանն արդարացվել է․

«Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ըստ որի հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը»։

Հիշեցնենք՝ Հովհաննես Սահակյանը մեղադրվում էր օդանավակայանում լրագրողի հետ զրույցում հնչեցրած «մտահոգության» համար, որի հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեականան օրենսգրքի 473 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։