կարևոր
385 դիտում, 51 րոպե առաջ - 2026-10-30 21:49
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը կշարունակի հանդիսանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Արթուր Ալեքսանյանը կշարունակի հանդիսանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։

Համագործակցության շարունակությունը պաշտոնապես ազդարարվել է այսօր՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում անցկացված «Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» խորագրով միջոցառման շրջանակում։

Վերանշանակման արարողությանը հաջորդել է պանելային քննարկում՝ նվիրված սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածությանը, ինչպես նաև երեխաների ու երիտասարդների համար առողջ, անվտանգ և կայուն միջավայրի ապահովմանը։