|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հաջորդ շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, նիստ կհրավիրի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն է:
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, այդ օրը նիստ կհրավիրի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցերն են:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին: Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրխկարգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցն է եւ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը նախորդ քառօրյային ընդունվեց առաջին ընթերցմամբ:
ԱԺ հերթական քառօրյան կմեկնարկի դեկտեմբերի 3-ից: