Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հիշեցնեմ, որ «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը և կազմակերպության անդամներ հունիսին ձերբակալվեցին խմբակային խուլիգանություն վարույթով և բոլորը տարվեցին ՁՊՎ. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ հետագայում կազմակերպության անդամներն ազատ արձակվեցին, իսկ Վահագն Չախալյանի դեմ միջնորդություն ներկայացվեց դատարան կալանք կիրառելու համար, իսկ դատարանը մասնակի բավարարեց որոշումը և Չախալյանը ամիսներ շարունակ գտնվում էր տնային կալանքի տակ։
Փաստաբանը նշել է, որ դեպքի բազմաթիվ տեսագրություններում պարզ երևում էր, որ անձի գործողություններում խուլիգանության հանցակազմ չկա։
«Ամիսներ շարունակ տևող նախաքննությունն ի վերջո եկավ հավաստելու այն, ինչը որ ի սկզբանե պարզ էր, որ Վահագն Չախալյանը հանցագործություն չի կատարելև քննիչի կողմից մնում էր միակ որոշումը կայացնել արդարացման հիմքով քննությունը դադարեցնելու վերաբերյալ և, ըստ էության, Վահագն Չախալյանն արդարացվեց, և հիմա ունի արդարացվածի դատավիճակ»,-հայտնել է փաստաբանը:
Հովհաննիսյանն էական է համարել այն, որ պետությունը մի քանի ամիս ռեսուրսներ և ժամանակ ծախսեց, որպեսզի պարզի այն, ինչ ի սկզբանե պարզ էր և հավելեց, որ պաշտպանական կողմը դիմելու է դատարան՝ Չախալյանին պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու նպատակով։