կարևոր
3406 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-30 18:05
Հասարակություն

Նարեկ Մալյանն արդարացվեց

Նարեկ Մալյանն արդարացվեց

«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Մալյանի գործով վճիռը՝ հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելով առաջադրված մեղադրանքում։ Նարեկ Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը մեղադրվում է Ազատության հրապարակում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։