|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակը» գրում է․ Երեկ Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ՀՀ որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու COP-29 համաժողովին, սակայն չեն մասնակցում, ասել է. «ՀՀ որեւէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP-29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»:
Իսկ սա նշանակում է, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ, եւ մեր գերիներից գոնե մի քանիսին նրանք ազատ չեն արձակելու: Հայտնի է, որ գերիներից մի քանիսին բաց թողնելու պայմանով` ՀՀ իշխանությունը խոստացել էր պատվիրակություն ուղարկել Բաքու: