կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 10:10
Առանց Կատեգորիա

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լեզու գտնել ղազախների հետ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լեզու գտնել ղազախների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենանե­րի ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպու­թյունների համար տագնապա­լի լուրեր սկսեցին ստացվել Ղազախստանից, որի քաղաքացիները 2019 թվականին ԱՄՆ-ից Հա­յաստան ներկրված ավտոմեքենանե­րի հիմնական գնորդներն էին։ Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, միայն անցած տարի իրենց երկիր է ներկրվել շուրջ 95 հազար ավտոմեքենա, ու դրա մեծագույն մասը՝ Հայաստանից, իսկ հիմա այդ երկիրը պնդում է, որ կա­տարված ու սպասվելիք հազարավոր գործարքները պետք է կատարվեն այլ պայմաններով, ինչը, կարճ ասած, նշանակում է, որ ղազախներն այլեւս չեն գնի Հայաստանում կուտակված հսկայական թվով մեքենաները, իսկ հնարավոր է նաեւ արդեն գնվածի հետվերադարձ դեպի Հայաստան։ 

Ավտոներկրմամբ զբաղվող մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ոմանք սկսել են հետ բերել իրենց մեքենաները Հայաստան ու փորձում են գումար պահանջել այն իրենց վաճառած ՀՀ քաղաքացինե­րից, իսկ ավտոշուկան այս պահին խայտառակ վիճակում է՝ հենց եկավ գույքահարկը վճարելու ժամանակը, մարդիկ ստիպված ջրի գնով վաճա­ռելու են բերված մեքենաները, որ վարկերն ու պարտքերը փակեն։

Մեր աղբյուրները պնդում են, որ այս ամենի մեջ մեղքի իր բա­ժինն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, կարճ ասած, ԵԱՏՄ ղեկավարների համար չի ընկալվում որպես վստահելի, ռուսերեն ասած՝ «սվոյ» մարդ, ում խնդրանքներին վե­րաբերվում են խիստ մակերեսային եւ ամեն անգամ օրենքի տառն են դեմ տալիս, ինչպես սիրում է անել ինքը՝ Նիկոլը։

Խնդիրը, իհարկե, խորքային է, ու իրական քաղաքականությունը ստատուս գրելը չէ, իրական քաղա­քականությունը պահանջում է նաեւ փակ, հաճախ ոչ այդքան «հպարտ» զրույցներ այլ ղեկավարների հետ, ինչը Փաշինյանն անել չի կարող, ու փաստացի նրա պահվածքի պատճառով տուժում են հազարա­վոր հայեր։ Իհարկե, ինչպես հաճախ է լինում՝ օրենքի տառին համապա­տասխան, Նիկոլը մեղք չունի։

ՀԳ. Մեր աղբյուրները պնդում են, որ ժամանակին Սերժ Մարզպանը հաճախ էր դիմում իր գործընկերներին՝ այս կամ այն խնդրանքով, օրինակ՝ հայկա­կան մրգի կազմակերպված արտահանումը դեպի ՌԴ հենց այդ խնդրանքի ու ոչ պաշտո­նապես տրամադրված «լգոտի» արդյունքն էր։ Եթե ղեկավարը վստահություն չներշնչի, նրան ոչ ոք չի ընդառաջի, իսկ մենք հիմնա­կանում կախված ենք արտաքին աշխարհից եւ հատկապես ԵԱՏՄ գործընկերների վերաբերմունքից»: