|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը հղում անելով @sisumasis-ին, գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են ծնողներից պահանջել, որպեսզի իրենց երեխաներին դուրս բերեն Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից: Դա բնակչության շրջանում խուճապ կառաջացնի, ինչից հետո ոչ կառավարելի արտագաղթ կլինի Արցախից:
Դրանից հետո Ադրբեջանը կհայտարարի, որ խաղաղապահ ուժերը որևէ մեկին պաշտպանելու անհրաժեշտություն չունեն, և դուրս կբերեն ռուսական կոնտինգենտը: Արդեն դրանից հետո կդրվի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերման հարցը: Սա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունների ճանապարհային քարտեզն է, որը հաստատվել է Բրիտանիայի միջնորդությամբ։