կարևոր
955 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-13 16:06
Աշխարհ

Թրամփն առաջին քայլն է անում Մերձավոր Արեւելքում

Թրամփն առաջին քայլն է անում Մերձավոր Արեւելքում
Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոն, ինչպես նաեւ եգիպտական Al-Ghad Al-Akhbar լրատվական պորտալը հայտնել են՝ Իսրայելի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Լիբանանում կարգավորման համար ամերիկյան եւ իսրայելական կողմերի առաջարկած նախագծին: Սակայն գլխավորն այն է, որ, ըստ Sky News-ի, խոսքը Թրամփի առաջին գործնական միջնորդական գործունեության մասին է, որն ուղղված է Իսրայելի եւ Լիբանանի միջեւ կարգավորմանը: Այս կապակցությամբ իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են․ «Թրամփը Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է․ «առաջընթաց է ակնկալում Իսրայելի եւ «Հըզբոլլահի» միջեւ հրադադարի հասնելու ջանքերում, թեեւ պարզ չէ, թե արդյո՞ք հեռացող վարչակազմը կարող է ազդել Իսրայելի եւ տարածաշրջանի այլ խաղացողների վրա։ Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Թրամփի թիմը փորձում է կանխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իսրայելի դեմ բանաձեւի ընդունումը։ Իրավիճակը մեկնաբանում  տարածաշրջանի փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

«Bloomberg-ը պնդում է՝ Թրամփը սկսել է գործել Մերձավոր Արեւելքում՝ չսպասելով երդմնակալության արարողությանը՝ ցույց տալով, որ իր թիմը բացի ընտրական ընկերությունից զբաղվում էր նաեւ արտաքին քաղաքականության ռազմավարության մշակմամբԸնդ որում՝ այստեղ կարող են անակնկալներ ի հայտ գալ՝ կապված անսպասելի հայտարարության հետ, որ «իսրայելական բանակը Լիբանանում ռազմական գործողությունների սկսվելուց ավելի քան մեկ ամիս անց պատրատվում է հայտարարել այդ գործողության ավարտի մասին եւ սպասում է քաղաքական համաձայնության ձեռքբերմանը»: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետն ասել էր, որ «լիբանանյան ճակատում պատերազմը կարելի է ավարտել, քանի որ «Հըզբոլլահի» բարձրագույն ղեկավարությունը ոչնչացվել է», թեեւ որեւմտյան ռազմական փորձագետներն այլ կարծիքի են։

Իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը տեղեկատվական արտահոսքի մակարդակով հայտնում է՝ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ համաձայնագրի նախապատրաստմանն «առաջին անգամ մասնակցում է նաեւ Մոսկվան»: Այն ենթադրում է «Հըզբոլլահի» դուրսբերումը Հյուսիսային Լիտանի, մինչդեռ «իսրայելական բանակի ուժերը երկու ամիս կմնան Լիբանանի սահմանամերձ գյուղերի առաջին գծում»: Ճիշտ է, հայտնի չէ՝ դա պարզապես իրավիճակային որոշում է, թե Մերձավոր Արեւելքում խնդիրների լուծման «Թրամփի ծրագրի» մաս, եւ արդյո՞ք դա վկայում է տարածաշրջանում առանց պատերազմների պաշտոն ստանձնելու նրա ցանկության մասին: Այնուամենայնիվ, հիմքեր կան ենթադրելու՝ Թրամփից ինչ-որ ազդակներ են ստացվել նաեւ Էր Ռիադում, որտեղ Արաբական եւ իսլամական երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները մասնակցում են Գազայում եւ Լիբանանում տիրող իրավիճակը քննարկելու համար նախատեսված ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ճիշտ է՝ Իրանի նախագահ Մասուդ ՊՓեզեշքիյանը, վկայակոչելով «զբաղվածությունը», տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանին այն մասին, որ նա չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին, եւ որ իր փոխարեն Էր Ռիադում կաշխատի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Սա ինտրիգ է, որի իմաստը դեռ ակներեւ չէ։ Հիշեցնենք՝ անցյալ տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիան Արաբական եւ իսլամական երկրների, ինչպես նաեւ եվրոպացի գործընկերների անունից հայտարարել էր «երկու պետությունների ստեղծման մասին որոշւմն իրագործելու համար միջազգային կոալիցիա կազմելու մասին»: Կոալիցիան պատահական չէ, որ երկարատեւ դադարից հետո օրերս անցկացրեց իր առաջին նիստերը եւ հայտարարեց իրական քաղաքական գործընթաց սկսելու մտադրության մասին «Մերձավոր Արեւելքում կայուն եւ համապարփակ խաղղության հասնելու համար»: Սակայն այժմ այն կլուծի Գազայի եւ Լիբանանի նկատմամբ Իսրայելի ագրեսիայի դադարեցման հարցը։

Եթե իսկապես Թրամփի վարչակազմը դեռեւս երդմնակալությունից առաջ դրսեւորեց հայտարարված նախաձեռնությունը, ապա հնարավոր է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման գործընթացը փոխվի ավելի կառուցողական ուղղությամբ: Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա, քանի որ արաբական եւ իսլամական երկրների նախորդ գագաթաժողովներին չէր հաջողվում հասնել ընդհանուր ընդունված համաձայնությունների։ Մասնավորապես, աջակցություն չէր գտնում մի շարք պետությունների կողմից Իսրայելին նավթի մատակարարման էմբարգոյի գաղափարը՝ որպես նրա վրա ճնշում գործադրելու միջոց», - ամփոփում է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի