|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Իրանն այսօր». Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի մասնակցելու Բաքվում COP29-ի համաժողովին:
Ըստ ԶԼՄ-ների՝ Փեզեշքիանը չի մեկնի Բաքու, քանի որ շատ երկրների առաջնորդներ չեն մասնակցելու համաժողովին, բացի այդ՝ Բաքվում է լինելու Իսրայելի նախագահը:
Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ներն Իրանի դեսպանատանը հղումով հայտնել էին, որ Փեզեշքիանը մեկնելու է Բաքու: Իրանում դա քննադատության ալիք էր բարձրացրել: Հոգևոր առաջնորդին հարող «Քայհան» օրաթերթի գլխավոր խմբագիրը, իսրայելական կողմի ներկայության պատճառով, Փեզեշքիանին կոչ էր արել չմեկնել Բաքու և բողոք հղել Ադրբեջանին՝ Իսրայելին վառելիք մատակարարելու համար: