կարևոր
3265 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-22 15:03
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հստակեցնում՝ կմեկնի՞ Արարատ Միրզոյանը Բաքու՝ COP 29-ին, թե՞ ոչ

ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հստակեցնում՝ կմեկնի՞ Արարատ Միրզոյանը Բաքու՝ COP 29-ին, թե՞ ոչ

Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP 29-ի համաժողովին։ NEWS.am-ը ԱԳՆ-ից փորձել է պարզել, թե արդյոք Հայաստանն ընդունել է հրավերը եւ կմեկնի Բաքու: «Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»,- ասել են ԱԳն-ից:

Նշենք, որ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը նախօրեին հայտարարել էր. «COP 29-ի համաժողովի նախագահ Մուխտար Բաբաևը պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարարին: Հաշվի առնելով, որ կողմերը չունեն դիվանագիտական հարաբերություններ՝ Բաքվի այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքն ու ներառական մոտեցումը։ Այժմ Հայաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի»:

Ուշագրավ է, որ COP 29-ի մասնակցության հրավերը ուղարկվել է ոչ թե վարչապետ Փաշինյանին, այլև Արարատ Միրզոյանին։ Մինչդեռ անցած ամիս հենց ադրբեջանական մեդիա տիրույթում տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքու է մեկնելու Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Հայաստանի վարչապետի խոսնակն ասել էր, թե Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: