|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ագրեսոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձրաձայնել է, որ Արցախում բարձունքները գրավելը հեռահար նպատակ է հետապնդել։
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց կարևոր բարձունքների վրա, Ղարաբաղում և Հայաստանում պարզ էր՝ կամ նրանք կենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, կամ կհանձնվեն, կամ կկործանվեն: Մենք նրանց ընտրություն ենք տվել, բայց նրանք դեռ ճիշտ որոշում չեն կայացրել, դեռ հավատում էին, որ ինչ-որ մեկն իրենց կօգնի, ինչ-որ մեկը կստիպի Ադրբեջանին հրաժարվել իր գործից»,- նշել է Ալիեւը։
Նա ասել է, որ ընդամենը մի քանի ժամում 2023 թվականի սեպտեմբերին իրականացված գործողությունը նրանց ևս մեկ դաս է եղել ու հիմա Ղարաբաղի հողի վրա արցախցիների հետքն էլ չի մնացել։
Նշենք, որ նույն քաղաքականությունն Ալիեւը վարում է նաեւ Հայաստանի նկատմամբ ու գրավում բարձունքները՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում՝ զինված գործողությունների արդյունքում, իսկ Սյունիքում 2020 թ., Տավուշում՝ 2023 թ., բարձունքները նրան զիջեց Փաշինյանը։