|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակը» գրում է․ Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։ Նախկին պետ Արմեն Ավթանդիլյանին պաշտոնից ազատել են անցած տարվա օգոստոսին։ Շուրջ 2 ամիս թափուր է նաեւ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը. Սասուն Բադասյանին պաշտոնից ազատելուց 2 ամիս է անցել, սակայն այն չի համալրվել: Անցած շաբաթ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց` ինչո՞ւ չեն համալրվում, բայց հստակ պատասխան չստացավ։
ՊՆ առանցքային պաշտոնները տեւական ժամանակ թափուր պահելու փաստը հատկապես ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ Ալիեւը խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններից մեկն էլ համարում է Հայաստանի Հանրապետության ապառազմականացումը: Հնարավոր է, որ հենց սրանով է պայմանավորված առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը: Թեպետ չի բացառվում, որ ուղղակի կադրեր չունեն։