կարևոր
22381 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-26 15:29
Քաղաքական

ՔՊ-ում պաշտոնները բաժանում են ըստ վուլգարության աստիճանի՞

ՔՊ-ում պաշտոնները բաժանում են ըստ վուլգարության աստիճանի՞

Այսօր լայն տարածում ստացավ ՔՊ-ի կողմից ընտրված ավագանու անդամ՝ ականջ ծամող Նուարդ Վարդանյանի տեսանյութը՝ ամուսնու կողմից բավարարվելու և Փաշինյանին փառաբանելու մասին, ու մինչ զարմանում էինք սույն կերպարի դատարկության աստիճանից, հիշեցինք ավագանու ցուցակում ընդգրկված մեկ այլ կնոջ կերպարի՝ Էլլադա Մանուկյանին, որը, ի ուրախություն մեզ, չդարձավ ավագանի ու չի զբաղվի Երևանի խնդիրներով։

Օրիորդ Էլլադան, այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոն վարչական շրջանի միակ կին խորհրդի անդամ էր ընտրվել դեռ նախորդ տարի։

Փաշինյանի թիմում ընդգրկված մարդկանց մասին կարելի է անվերջ խոսել և, ցավոք սրտի, այլևս չզարմանալ։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի նշանակումից կամ Արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանի նշանակումից հետո այս կերպարներն արդեն զարմանալի չեն։

Էլլադա Մանուկյանի լուսանկարները ստորև՝