Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ժողովուրդը» գրում է. «Ամիսներով պետական պաշտոնները թափուր պահելը Հայաստանում սկսում է ավանդույթի վերածվել: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա նոյեմբերի 21-ից, երբ Վահե Հակոբյանը հրաժարական ներկայացրեց, թափուր է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնը: Ավելին՝ իշխանությունների կուլիսներում առկա զրույցների արդյունքում կարելի է կարծել, որ ոչ ոք չի ցանկանում այդ պաշտոնում նշանակվել:
Սակայն ստեղծված իրավիճակն ունի շատ պարզ բացատրություն, ինքը՝ պաշտոնը, մի ամբողջ կոմիտեի ղեկավարի պաշտոն է, ըստ այդմ, նշանակվողը պետք է համապատասխան «վերաբերմունք» դրսևորի: Սակայն այդ կառույցի ֆինանսական շրջանառությունը, հետևաբար նաև՝ ապագայում ակնկալվող եկամուտներն այդքան չարժեն, ինչի արդյունքում պաշտոնը մնում է թափուր: Նկատենք, որ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդի քարտուղարի պաշտոնը բոլոր տեսակի ռեկորդները գերազանցել և գերազանցում է: Երկու ամսից կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանը նոր ԱԱԽՔ չունի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։