կարևոր
865 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 16:38
Քաղաքական

Քրդական հարցի եզրերը Թուրքիայում. բանակցային ռևերանսներ և Անկարայի ահաբեկչություն

Քրդական հարցի եզրերը Թուրքիայում. բանակցային ռևերանսներ և Անկարայի ահաբեկչություն
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իբր պատրաստ է կոչ անել իր կողմնակիցներին վայր դնել զենքը, գրում է Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ Հոկտեմբերի 23-ին Իմրալի կղզու կալանավորը վերջին 3,5 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է ազգականներից մեկի՝ Շանլըուրֆա նահանգի DEM  կուսակցության պատգամավոր Օմեր Օջալանի հետ: Թուրքիայի արդարադատութան նախարարությունը թույլատրել է հանդիպումը, յան տեւել է մոտ երկու ժամ.քանի որ 2019ի օգոստոսին Օջալանին այցելել է նրա եղբայր Մեհմեթը, անձնական տեսակցությունները չեն թույլատրվել:

Լրագրողը պնդում է՝ PKK-ի առաջնորդը համաձայնել է «կատարել իր պատմական պարտքը եւ կոչ անել PKK-ին վայր դնել զենքը» եւ, իբր, հասկացնել է տվել՝ պատրաստ է դրան գնալ կալանքի պայմանների մեղմացման եւ շփումների թույլտվության պայմանով: Hürriyet-ը նշում է՝ այս կերպ Օջալանն արձագանքել է «Ազգայնական շարժում» կուսակցութայն նախագահ Դեւլեթ Բահչելիի՝ «ժողովրդական կոալիցիայում» Էրդողանի գործընկերոջ կոչին՝ ներկայանալ խորհրդարան եւ հայտարարել, որ  «վերջ է տրվել ահաբեկչությանը», իսկ PKK-ն լուծարվել է»: Սելվիի խոսքով՝ դա «Օջալանի համար վերջին հնարավորությունն է»։

«Քրդական հարցի» լուծման ուղիների շուրջ բանավեճը հերթական անգամ ակտիվացել է իշխանությունների կողմից քաղաքական ազդակների խորապատկերին՝ հանուն համախմբման եւ ահաբեկչության խնդրի վերջնական լուծման։ Ինքը՝ Բահչելին, խորհրդարանում անձամբ սեղմել է «քրդամետ» DEM կուսակցության ղեկավարների ձեռքերը, ինչը նախկինում անհավանական էր եւ դարձել քրդամետ ուժերի հետ երկխոսություն կառուցելու Էրդողանի մտադրություններին աջակցելու նշան։

Այս խորապատկերին հոկտեմբերի 23-ին Անկարայում  տեղի ունեցավ ռեզոնանսային ահաբեկչություն, որը ստիպեց Էրդողանին կրճատել Կազան այցը, որտեղ նա մասնակցում էր BRICS+ ներկայացուցչական ֆորումի միջցառումներին։ Երկու զինյալներ հարձակվել են Kazan շրջանում գտնվող TUSAŞ  ավիատիեզերական կորպորացիայի ձեռնարկության վրա՝ սպանելով 5 եւ վիրավորելով 22 մարդու: Ներքին գործերի նախարարը կատարվածի մեջ մեղադրել է PKK-ին, որը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել է իր մասնակցությունը ահաբեկչությանը, որը լիովին համապատասխանում է իր «ֆիրմային» ոճին՝ համապատասխան սարքավորումների (ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ականապատ մեքենաներ, ականանետեր, հրաձգյին զենքեր) օգտագործմամբ պայքարի պարտիզանական եւ դիվերսիոն-ահաբեկչական մեթոդների համադրմանը։ Հարձակման ենթարկված TUSAŞ ընկերւթյունը Թուրքիայի խոշորագույն պաշտպանական ընկերություններից մեկն է, որն արտադրում է հարվածային դրոններ եւ կործանիչներ, որոնք այս կամ այն աստիճանի արդյունավետությամբ օգտագործվում են թուրքական բանակի կողմից Իրաքի եւ Սիրիայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունների ժամանակ:

The Soufan Center-ի փորձագետները նշում են՝ PKK-ն ավելի լայն ցանցի մի մասն է, որը ձգտում է միջազգային լեգիտիմության եւ քրդական ինքնավարության, իսկ Սիրիայում դրա ճյուղավորման ի հայտ գալը դեմոկրատական միություն կուսակցության (PYD) տեսքով էլ ավելի է բարդացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները: «Սիրիական ժողովրդավարական ուժերի» հայտարարության համաձայն՝ Սիրիայի հյուսիսում եւ արեւելքում թուրքական ավիահարվածների հետեւանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա, եւս 25 մարդ վիրավորվել է: SDF–ի հրամանատարը Մազլում Աբդին նաույնպես դատապարտել է հարվածներն իր գրառմամբ X-ում՝ հայտարարելով, որ Թուրքիան «անխտիր եւ չարդարացված ռմբակոծում են մեր տարածքները՝ հասցնելով հարվածներ է քաղաքացիական, ծառայողական եւ բժշկական օբյեկտներին. Դա ռազմական հանցագործություն է: Մենք բազմիցս ցույց է երկխոսության իր պատրաստակամությունը. Միեւնույն ժամանակ մենք հայտարարում ենք՝ մեր զորքերը պատրաստ են պաշտպանել մեր ժողովրդին եւ մեր երկիրը»:

Բահչելիի «հաշտեցման» հայտարարությունների ֆոնին, PKK-ի ենթադրյալ մասնակցությունը խոշոր ահաբեկչությանը անակնկալ էր, հատկապես հաշվի առնելով, որ Օջալանը, նշվեց վերեւում, պատրաստ էր խաղաղ բանակցությունների, ինչի մասին նրա եղբորորդին գրել էր այս շաբաթվա սկզբին x գրառման մեջԱզգայնականների առաջնորդի ելույթից հետո, որը նա անվանել է իրադարձություն, որը կարող է ոչ ավել, ոչ պակաս փոխել թուրքական պատմության ընթացքը, Անկարայում բոլորը սկսել են հարց տալ՝ ինչո՞ւ  նա դա արեց հենց հիմա։

Կարծիք է հայտնվում՝ թեման լցոնվել է ոչ թե անհապաղ քաղաքական շահի համար՝ նոր Սահմանադրության տեսքով, որը թույլ կտա Էրդողանին եւս մեկ ժամկետով մնալ նախագահի պաշտոնում 2028 թ-ին։ «Անկարայի իշխող վերնախավն Իսրայելին համարում է տարածշրջանում ապակայունացնող ուժ եւ ակնկալում է իրանա-իսրայելական հնարավոր հակամարտություն։ Թիկունքն ամրապնդելու համար նա դիտարկում է քրդական հարցի լուծման հնարավորությունը Օջալանի եւ, ի վերջո, PKK-ի հետ գործարք կնքելու միջոցով՝ գիտակցելով իր սահմաններում կայունության կարեւորությունը: Քրդական վաղեմի հարցի լուծումը կնվազեցնի Թուրքիայի հիմնական խոցելիությունը տարածաշրջանում, որտեղ նա այլեւս մշտապես չի շեղվի անվտանգության ապահովման գործողություններից եւ այլ խնդիրներից: Ավելի կարեւոր է, որ Թուրքիան PKK-ի հետ կապված քրդական ուժերը Սիրիայում եւ Իրաքում դիտարկում է որպես իր մրցակիցների, մասնավորապես Իսրայելի եւ Իրանի պոտենցիալ գործիքներ եւ ցանկանում է չեզոքացնել այդ սպառնալիքը», - ասում է Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ասլի Այդընթաշբաշը։

2016 թ-ից ի վեր Թուրքիան պարբերաբար գրոհել է Սիրիայի հյուսիսային շրջանները՝ զրկելով PKK-ի տեղական մասնաճյուղերին թուրքական սահմանի երկյնքով տարածքի մշտական հատվածից: Թուրքական բանակը գրավել է Ջարաբլուսը, Աֆրինը, Էլ Բաբը եւ ռազմավարական նշանակություն ունեցող այլ սահմանամերձ քաղաքներ եւ այդ ժամանակվանից դրանք պահում է թուրքմետ խմբավորումների զինյալների օգնությամբ: Ակտիվ ցամաքային եւ օդային գործողությունները PKK-ին դուրս մղեցին Իրաքի հյուսիսային սահմաններից, ինչը Անկարային թույլ տվեց ընդլայնել ֆորպոստների ցանցը հարեւան երկրի հյուսիսում: Քրդական մշակույթի ոլորտում մասնագիտացած պրոֆեսոր Մեսութ Յեգենը կարծում է՝ Էրդողանի կառավարությունն իրեն համարում է «ուժեղ դիրքում»՝ նշելով, որ 2023ի ընտրությունները ցույց տվեցին, որ քուրդ ընտրողներն այլեւս չեն որոշում երկրի քաղաքականությունը, ինչպես նախկինում էր:

Միեւնույն ժամանակ, Անկարան մինչ օրս չի կարողցել հասնել իր բոլոր նպատակներին Իրաքի հյուսիսում՝ Բաղդադի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով: «Քրդերը կարող են իրենց համար ավելի շատ տարածք գտնել, քանի որ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է «իրանամետ» Դիմադրության առանցքի վրա Իսրայելի հարձակումների պատճառով: Անկարան չի ցանկանում, որ PKK-ն հոկտեմբերի 7-ից օգտվի իշխանության այս վակուումից»։ Այդընթաշբաշի գնահատմամբ՝ թւրքական քաղաքական վերնախավը քրդական ապստամբական շարժումն ավելի ու ավելի է ընկալում որպես անվերջ հակամարտություն՝ առանց հստակ վերջնական նպատակի:

Յիլդիրայ Օգուրը, «քրդական հարցում» մասնագիտացվախ լրագրողը կարծում է՝ խաղաղ գործընթացը PKK 2015 թ-ին ձախողվել է, քանի որ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), սիրիական ուժերը, որոնք Թուրքիայի կողմից ընկալվում են որպես PKK-ի տեղական մասնճյուղ, կարողացան գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքի մեծ հողաատարածություններ Իրանի օգնությամբ եւ «Ասադի ռեժիմի» թողտվությամբ։ Անկարայում շատերն են շարունակում մեղադրել Իրանին՝ YPG-ին աջակցելու միջոցով խաղաղ բանակցությունները խափանելու մեջ: «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի պատերազմը «կոտրեց իրանական ծրագրերը» տարածաշրջանում, աքնի որ Թեհրանն ավելի շատ մտահոգված է Իսրայելի հետ հակամարտության անհապաղ եւ անմիջական սրման հեռանկարով,- ասում է Օգուրը՝ հավելելով, որ այս անգամ թուրքական կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Թուրքիայում PKK-ի զինաթափմանը, ճիշտ այնպես, ինչպես այդ խմբավորումը դադարեցրեց զինված պայքարն Իրանում դեռ 2011 թ-ին։ Բոլորը պետք է Օջալանի հնարավոր ազատ արձակման մասին Բահչելիի հայտարարությունները դիտեն որպես հրապարակային ժեստեր եւ երաշխիքներ՝ գործընթացի նկատմամբ Օջալանի վստահությունն ապահովելու համար»:

 Չնայած այն հանգամանքին, որ Բահչելիի՝ որպես թուրքական ազգայնականության առաջնորդի կարգավիճակը լեգիտիմացնում է նոր նախաձեռնությունը հանրության աչքում, վերջին 10 տարիների ընթացքում բնակչության ճնշող մեծամասնությունն ավելի ազգայնական է դարձել, ասում է մեկ այլ հետազոտող՝ սոցիոլոգ Ռոջ Գիրասունը: Բահչելին ցանկանում է, որ այդ գործընթացը որքան հնարավոր է շուտ պտուղ տա. «այս անգամ գործընթացն ուղղված է լինելու քրդերին ավելի շատ ժողվրդավարական իրավունքներ եւ ազատություններ, ինչպես նաեւ ավելի մեծ բարեկեցություն տրամադրելուն: Կառավարությունը կարող է օգտագործել գոյություն ունեցող օրենքները քրդերի մշակութային իրավունքների ամրապնդման համար, օրինակ՝ լեզվի հետ կապված կամ համալսարաններում ավելի շատ քրդական հաստատություններ ստեղծելու համար»: Նրա խոսքով՝ հիմնականում քրդերը դպրոցներում մայրենի լեզվով ուսուցում են պահանջում, եւ հարցումները ցույց են տալիս, որ այդ պահանջը թուրքական հասարակության շրջանում ամենաշատ աջակցությունն է վայելում քրդական այլ խնդիրների համեմատ:

Կան նաեւ այնպիսիք, ովքեր կարծում ենոր ավելի լայն քուրդ հասարակությունը պետք է համոզված լինի, որ կառավարության քայլերն անկեղծ են, եւ որ անազատության մեջ գտնվող հայտնի քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշին պետք է թույլ տալ իր դերը կատարել: Նախկին դեսպան եւ ընդդիմադիր Ապագա կուսակցության պատգամավոր Քանի Թորունը հայտարարել է, որ կառավարությունը պետք է հաշվի առնի քաղաքացիական քրդական քաղաքականության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը. Եվ պետք է կապ հաստատել Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների հետ։ Թուրքերն ու քրդերն այլ ելք չունեն, քան գոյակցել՝ հաշվի առնելով քրդերի զգալի թիվը Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս՝ Սիրիայում եւ Իրաքում»։ Թորունը կարծում է՝ եթե այս նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, ապա ապագայում կառավարությւնը կարող է փորձել իրականացնել իր նոր սահմանադրական նախագիծը, որին աջակցելու համար փորձառու քաղաքական գործիչ Էրդողանը, գործելով Բահչելիի միջոցով, նախապես փորձում է գրավել քրդերի ձայներըԻսկ նոր նախաձեռնության ձախողման դեպքում իշխանությունները կարող են վերադառնալ վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության ապահովման ավանդական կոշտ մեթոդներին։ Ա. Օջալանի մասնակցությմբ հաշտեցման գործընթացի նմանության նախորդ փորձը (2013-2015թթ.) ձախողվել էր Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ակտիվ գործողությունների ֆոնին փոխադարձ անվստահության եւ ներքին լարվածության պատճառով։

Դեռեւս պարզ չէ, թե ինչ ազդեցություն կունենա հարձակումը Tusaş կորպորացիայի վրա, հնարավոր խաղաղ գործընթացի վրա: Չնայած բարդացած իրավիճակին, որոշ դիտորդներ կարծում են՝ բովանդակալից բանակցությունները դեռ հնարավոր են։ Կայուն խաղաղության հեռանկարները մնում են անորոշ։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի